BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Թուրքիայում քրդական կուսակցությունը մտադիր է բողոքարկել ընտրության արդյունքները

Թուրքիայում քրդական կուսակցությունը մտադիր է բողոքարկել ընտրության արդյունքները
03.11.2015 | 18:38

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության փոխնախագահ Մերալ Դանշ Բեշթաշն ու Ադանայից նախկին պատգամավոր Ռեդվան Թուրանն ուշադրություն են հրավիրել խորհրդարանական ընտրությունների կեղծիքների վրա ու նշել են, որ մի քանի շրջաններում բողոքարկելու են ընտրության արդյունքները, տեղեկացնում է «Ակօս»-ը։ Բեշթաշը նշել է, որ ձայների համեմատելուց հետո ներկայացնելու են իրենց բողոքը։ «Մենք ակնկալում ենք, որ ԺԴԿ-ի ձայները կավելանան։ Պատգամավորներ ունենք, որոնք ձայների չնչին տարբերությամբ են պարտվել։ Օրինակ՝ մեկը Մերսինում պարտվել է 98 ձայնով, մյուսը Թունջելիում՝ 198, Անթալիայում՝ 100, Էրզրումում՝ 4000, Արդահանում՝ 2226»,- ասել է նա։ Նրանք նշել են, որ ընտրատեղամասերում թանաքի հետ կապված խնդիր է եղել։ Քրդամետ կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ եթե թուրքական դատարանները չբավարարեն իրենց հայցերը, պատրաստ են հասնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հունիսի 7-ի ընտրություններում միայնակ կառավարություն ձևավորել չկարողացած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նոյեմբերի մեկի ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 49 %-ն ու խորհրդարանում կունենա 317 մանդատ։

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ